Եվրամիությունը վճռականորեն կողմ է Հարավային Կովկասում կայունության պահպանմանը: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին: «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը տարածաշրջանի հետ Եվրամիության հարաբերությունների նոր մակարդակ կստեղծի, – նշել է նա: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին եվրոպացի դիվանագետը հայտարարել է, որ Եվրամիությունը շարունակում է ամեն կերպ աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: «Եվրամիությունը պատրաստ է աջակցություն եւ անհրաժեշտ օգնություն ցույց տալ ղարաբաղյան հակամարտության լուծման համար վստահության ամրապնդման նպատակով», – ավելացրել է Սեմնեբին, հաղորդում է ԵԱՀԿ մամլո ծառայությունը:





