AM
29 Մայիս 2009 - 14:03 AMT

«Ակոս» թերթի աշխատակիցներին սպառնացող մարդուն դատապարտել են 3 տարվա բանտարկության

Ստամբուլի Շիշլի շրջանի քրեական դատարանը մայիսի 28-ին Մուհամմեդ Կարային դատապարտել է 3 տարվա եւ 3 ամսվա ազատազրկման: Մուհամմեդ Կարայը մեղադրվում է նրանում, որ հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից 6 օր անց թերթի աշխատողների հասցեին սպառնալիքներով էլեկտրոնային նամակներ է ուղարկել: Ինչպես գրում է Bianet.com-ը, նամակներում Կարայը սպառնացել է սպանել լրագրողներին:

Խմբագրության փաստաբանները գրավոր կերպով գոհունակություն են հայտնել դատարանի որոշման առթիվ, քանի որ նման հանցագործության համար նվազագույն ժամկետը 2 տարվա ազատազրկումն է: Թուրքական դատարանն արդեն քննել է «Ակոս» թերթի աշխատակիցների հասցեին սպառնալիքների մասին 5 գործ: