Հայաստանի Առաջին հանրապետության օրը այն ազգային տոներից է, որն ավանդաբար նշվում է Կրասնոդարի հայերի կողմից: 2009թ. մայիսի 28-ին շուրջ 500 հայեր էին հավաքվել Սուրբ Հովհաննես Ավետարանչի հայկական եկեղեցու մոտ:
Տոնական միջոցառման կազմակերպիչ` Կրասնոդարի քաղաքային «Խաչքար» մշակութային կենտրոնը հավաքվածների համար բազմազան համերգային ծրագիր էր նախապատրաստել, որն ընդգրկում էր Կուբանում հայտնի «Արին բերդ» ժողովրդական պարի համույթի, տարբեր մրցույթների հաղթող «Դեղձանիկ» երգի համույթի, «Ակվամարին» եռյակի ելույթները: Հավաքվածների համար անակնկալ հանդիսացավ կարմիր, կապույտ եւ ծիրանագույն փուչիկներից հավաքված մեծ հայկական դրոշի բարձրացումն երկինք, գրում է «Երկրամաս» թերթը:





