AM
29 Մայիս 2009 - 14:33 AMT

«Արեւելյան գործընկերություն»խորհրդարանական վեհաժողովը կարող է տեղակայվել Վիլնյուսում

Լիտվայի արտաքին գործերի խորհրդարանական կոմիտեի անդամ Էմանուէլիս Զինգերիսն առաջարկում է Վիլնյուսում հիմնել Եվրամիություն-Արեւելյան հարեւաններ խորհրդարանական վեհաժողովի կենտրոն:

Նրա խոսքերով, Լիտվան կարող է բարենպաստ որոշում ակնկալալ, քանի որ ակտիվորեն հանդես է գալիս Եվրամիության կառույցներում արեւելյան հարեւանների փաստաբանի դերում:

«Լիտվան մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի հիմնադրվեր Եվրոպական հումանիտար համալսարանը, ակտիվորեն աջակցում է Վրաստանի, Ուկրաինային եւ Ադրբեջանի ինտեգրացիոն ձգտումները: Լիտվացի քաղաքական գործիչները մշտապես համագործակցում են Եվրամիության հետ հարեւանություն անող Արեւելքի երկրների քաղաքական գործիչների հետ: Հաճելի կլիներ հուսալ, որ Լիտվան, որը Եվրամիության կառույցներում արեւելյան հարեւանների փաստաբանի դեր է խաղում, այդ նախագծի հաղթողը լիներ», – նշել է Զինգերիսը:

Նա նաեւ չի բացառել, որ Եվրամիությունում Շվեդիայի նախագահության ընթացքում Եվրամիություն-Արեւելյան հարեւաններ խորհրդարանական վեհաժողովի տեղակայման մասին քաղաքական որոշումը բարենպաստ կլինի Լիտվայի Համար:

Ներկայումս բանավեճեր են անցկացվում այն առնչությամբ, թե Եվրամիության քաղաքներից որ մեկում այդ հիմնարկությունը տեղակայել: