AM
29 Մայիս 2009 - 17:40 AMT

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են ՀՀ ԱԳՆ ղեկավարի հետ

Երեւանում սկսվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապերի բաժնի ղեկավար Տիգրան Բալայանը:

Համանախագահները Բաքվից ժամանել են Երեւան Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը նախապատրաստելու համար, որը տեղի է ունենալու հունիսի 4-ին Սանկտ-Պետերբուրգում: Դեռ հայտնի չէ` դիվանագետները մեկնելու են Ստեփանակերտ, թե ոչ:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Մեթյու Բրայզան (Ֆրանսիա) եւ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) վաղն առավոտյան կհնադիպեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: