AM
31 Մայիս 2009 - 11:16 AMT

14:00-ի տվյալներով ընտրողների մասնակցությունն Երեւանի Ավագանու խորհրդի ընտրություններին կազմել է 29,36 տոկոս

14:00-ի տվյալներով ընտրողների մասնակցությունը Երեւանի Ավագանու խորհրդի ընտրություններին կազմել է 29,36 տոկոս:

Ըստ ՀՀ ԿԸՀ-ի, Երեւանում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 771 477 մարդ: 14:00-ի տվյալներով ընտրողների մասնակցությունը Երեւանի Ավագանու խորհրդի ընտրություններին կազմել է 226 487 ընտրող` 29,36 տոկոս:

Մայիսի 31-ին Երեւանում առաջին անգամ ընթանում են Ավագանու խորհրդի ընտրություններ: Հայաստանի մայրաքաղաքի բնակիչները կընտրեն այն կուսակցությունները, որոնց միջեւ կբաշխվեն Երեւանի Ավագանու խորհրդի 65 մանդատները: Ընտրություններին արդեն մասնակցել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, գործող քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: