AM
1 Հունիս 2009 - 02:11 AMT

Ավագանու խորհրդի ընտրություններում մեծ գերազանցությամբ շարունակում է առաջատարը մնալ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը

Ըստ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, տեղական ժամանակով 6:00-ի տվյալներով Ավագանու խորհրդի ընտրություններում մեծ գերազանցությամբ շարունակում է առաջատարը մնալ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որը հավաքել է 190 170 ձայն:

«Բարգավաճ Հայաստանը» հավաքել է 91 141 ձայն, Հայ ազգային կոնգրեսը-69 871 ձայն, «Օրինաց երկիրը»-20 959 ձայն, ՀՅԴ-ն-18 648, Ժողովրդական կուսակցությունը-8 569 եւ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը-1 951 ձայն: