AM
1 Հունիս 2009 - 12:28 AMT

Երեւանում ֆուտբոլային հանդիպում է կայացել ՀՀ ԱԳՆ եւ այլազգի դիվանագետների թիմերի միջեւ

Հանրապետության տոնի առիթով մայիսի 31-ին Երեւանի «Միկա» ՖԱ մարզադաշտում կայացել է ֆուտբոլի ընկերական հանդիպում, որին մասնակցում էինՀՀ ԱԳՆ եւ ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանությունների եւ դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների հավաքական թիմերը:

Մայիսի 28-ին Հայաստանի Առաջին Հանրապետության 91-ամյակին նվիրված հանդիպումն ավարտվել է 10:7 հօգուտ դիվանագետների:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել ԱԳՆ կազմկոմիտեի եւ «Դիվանագետ» սիրողական ակումբի նախագահ Արմեն Գեւորգյանը, Հայաստանում նման ընկերական հանդիպումները ավանդական բնույթ են կրում եւ հնարավորություն են տալիս դեսպանություններից գործընկերների հետ ոչ պաշտոնական մակարդակով ծանոթանալ: