Ջավախահայ ակտիվիստ, «Միասնական Ջավախք» քաղաքական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանի դատական գործն ուղորդվել է Թբիլիսիի վերաքննիչ դատարան: Բողոքարկման դիմումներ է ներկայացրել միայն պաշտպանական կողմը: Դատախազը, որը եւս ուներ վճիռը բողոքարկելու իրավունք, որը սահմանվել էր Ախալցխայի առաջին ատյանի դատարանի կողմից, չի օգտվել դրանից:
Այսպիսով, Վրաստանի վերաքննիչ դատարանը լսելու է միայն պաշտպանական կողմին եւ իրավունք չի ունենալու խստացնել Ախալցխայի առաջին ատյանի դատարանի կողմից սահմանված պատիժը:





