AM
2 Հունիս 2009 - 21:44 AMT

Զոյա Բաղրամյանը դարձել է առաջին երկքաղաքացին

Զոյա Բաղրամյանը դարձել է առաջին երկքաղաքացին` այսուհետ նա ունի Հայաստանի եւ ԱՄՆ-ի քաղաքացիություն: ՀՀ քաղաքացու անձնագիրը Բաղրամյանին հանձնվել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքում` գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանի կողմից, գրում է Asbarez.com-ը:

Զոյա Բաղրամյանը ծնվել է Ադրբեջանում, որը լքել է 1989թ.` հայկական ջարդերից հետո: Սկզբից նա մեկնել է Մոսկվա, իսկ հետո` 1996թ. ԱՄՆ, որտեղ եւ ստացել է ԱՄՆ քաղաքացիություն:

ՀՀ երկքաղաքացիության մասին օրենքն ընդունվել է 2007թ. մարտի 6-ին: