ԵԱՀԿ հերթական դիտարկումը ԼՂՀ պաշտպանության բանակի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում կանցկացնի հունիսի 3-ին: Հայկական կողմից դիտարկումը կանցկացնեն Անջեյ Կասպրշիկի դաշտային օգնականներ Իմրե Պալատինուսն ու Վլադիմիր Չոնտուլովը, ադրբեջանականից` Պիտեր Քին ու Ժասլան Նուրթազինը:
Վերջին դիտարկումն անց է կացվել մայիսի 13-ին եւ անցել է առանց միջադեպերի:





