Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հունիսի 16-ին պաշտոնական այցով ժամանում է Հայաստան: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել են Դամասկոսի հայկական դեսպանատնից: Այցը տեղի կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով, իսկ ամսաթվի մասին պայմանավորվածություն ձեռք է բերվել ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի` Մերձավոր Արեւելք կատարած այցի ժամանակ:
Սիրիայի նախագահ Հաֆեզ Ասադը` ներկա նախագահի հայրը, Հայաստանում եղել է 30 տարի առաջ:





