AM
4 Հունիս 2009 - 11:03 AMT

Կրեմլը բեկում չի ակնկալում Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը

Կրմելում բեկում չեն ակնկալում ղարաբաղյան կարգավորման գործընթացում ՌԴ, Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների եռակողմ հանդիպումից հետո, որը տեղի կունենա այսօր Սանքտ Պետերբուրգում, սակայն ձգտում են օգտագործել այս հնարավորությունը շահագրգիռ կողմերի միջեւ երկխոսության ամրապնդման համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Սերնեյ Պրիխոդկոն:

«Սկզբում տեղի կունենա Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպումը, դա կլինի արդեն 2008թ. հունիսի 6-ին սկսված ուղիղ բանակցությունների հինգերորդ փուլը»,-ասել է նա:

«Այնուհետեւ տեղի կունենան Դմիտրի Մեդվեդեւի առանձնազրույցներն Իլհամ Ալիեւի ու Սերժ Սարգսյանի հետ, իսկ երեկոյան ՌԴ նախագահը կհրավիրի գործընկերներին եռակողմ հանդիպման»,-ասել է Պրիխոդկոն` հավելելով, որ այն կանցնի աշխատանքային ընթրիքի ձեւաչափով:

«Մենք գերխնդիրներ չենք դնում` նոր պայմանավորվածության հասնել կամ խորապես քննարկել այդ գործընթացը: Մենք ձգտում ենք սատարել Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների անմիջական շփման ձեւաչափին, որոնց միջեւ այժմ երկխոսություն է ընթանում»,-ասել է Պրիխոդկոն, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Մեդվեդեւի հանդիպման թեմատիկան Սարգսյանի հետ ներառում է նաեւ առեւտրատնտեսական համագործակցության հետագա զարգացում, այդ թվում, համաշխարհային ճգնաժամի հաղթահարման առումով, ասել է նախագահի օգնականը:

«Երկկողմ տնտեսական կապերի վրա ճգնաժամի բացասական ազդեցությունը մեղմելուն է կոչված ռուսական խոշոր կորպորացիաների` «Գազպրոմի», «ՌԵՈՒ»-ի, «Ռուսական ալյումինի», խոշոր նախագծերի իրականացումը»,-ասել է Պրիխոդկոն: Ակնկալվում է, որ երկկողմ կապերի ակտուալ հարցերից ու ղարաբաղյան կարագավորումից հետո նրանք կքննարկեն նաեւ Կովկասի տարածաշրջանի ընդհանուր վիճակը: