AM
4 Հունիս 2009 - 12:03 AMT

Հայաստանին անհրաժեշտ է հեռացնե՞լ Ռուսաստանից եւ Իրանից

Հայաստանին անհրաժեշտ է հեռացնել Ռուսաստանից եւ Իրանից: Այդ մասին, Վաշինգտոնում ելույթ ունենալով թուրք-ամերիկյան խորհրդի (ԱԹԽ) ժամանակ, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Վեժդի Գենուլը: «Պետք է ձգտել, որպեսզի Հայաստանը մերձենա Արեւմուտքի հետ, այլ ոչ թե Ռուսաստանի եւ Իրանի»,- ընդգծել է Գենուլը: Նա կոչ է արել Վաշինգտոնին ակտիվացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ջանքերը:

Խոսելով հայ-թուրքական հարաբերություններից` Գենուլն ընդգծել է, որ Անկարան ցանականում է պաշտոնական հարաբերություններ հաստատել Երեւանի հետ, բայց «Հայաստանի պնդումները Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին» ունեն «թունավոր ազդեցություն», գրում է թուրքական Zaman թերթը: