Թուրքիայում մինչեւ այժմ շարունակվում է թուրք գրող Նեդիմ Գյուրսելի նկատմամբ դատական գործընծացը «Allahın Kızları» («Աստծո դուստրերը») վեպի համար: Այն հրատարակվել է անցյալ տարվա մարտին Doğan հրատարակման տան կողմից եւ համարվում է հավատացյալների կրոնական զգացմունքների վիրավորանք, որի համար Թուրքիայի ՔՕ 216 հոդվածով նախատեսված է պատիժ:
Գյուրսելի առաջին գիրքը` «Kadınlar Kitabı»-ը («Կանանց գիրքը»), հրատարակվել է 1983-ին եւ վաճառքի առաջին շաբաթից հետո հանվել է գրախանութներից «հակահասարակական ուղղվածության» մեղադրանքով, գրում է Hurriyet Daily News-ը:
Գյուրսելը լքել է Թուրքիան եւ տեղափոխվել Փարիզ, որտեղ այժմ բնակվում է եւ գիտական հետազոտությունների Ֆրանսիական ազգային կենտրոնի նախագահն է:





