AM
4 Հունիս 2009 - 18:29 AMT

Բարաք Օբամա. Իրանն իրավունք ունի զարգացնել խաղաղ ատոմային էներգետիկան

Իրանն իրավունք ունի զարգացնել խաղաղ ատոմային էներգետիկան: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` ելույթ ունենալով Կահիրեի համալսարանում: Սակայն, նրա խոսքերով, Թեհրանը պետք է միանա միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին: «Տարիներ շարունակ Իրանն ԱՄՆ-ի հակառակորդն էր: Սակայն անցյալում մնալու փոխարեն, մենք պետք է դեպի ապագան նայենք: Ճիշտ է, երբ բանը վերաբերում է միջուկային զենքին, այլ լուծում լինել չի կարող: Այդ թեման շոշափում է ոչ միայն ամերիկյան շահերը, այլ նաեւ ուղղակիորեն վերաբերում է Մերձավոր Արեւելքում միջուկային մրցավազքի կանխարգելմանը»,-ասել է Օբաման: