AM
5 Հունիս 2009 - 16:16 AMT

Վիգեն Չիտեչյանին շնորհվել է «Մեծ խաչ» թագավորական շքանշանը

Հունիսի 3-ին Բրյուսելի Պալե դ’Էգմոն (Palais d’Egmont) հանդիսությունների պալատի պաշտոնական արարողությունների սրահում տեղի է ունեցել պարգեւատրման արարողություն. Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Վիգեն Չիտեչյանի դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Բելգիայի կառավարության կողմից շնորհվել է «Մեծ խաչ» թագավորական շքանշանը` ի հավաստում հայ-բելգիական հարաբերությունների խորացման եւ սերտացման գործում նրա ունեցած նշանակալի ներդրման: Պարգեւատրման արարողությանը հետեւել է դեսպան Չիտեչյանի շնորհակալական խոսքը` ուղղված բելգիական իշխանություններին եւ հասարակությանը բազմամյա համատեղ աշխատանքում աջակցելու համար: Դեսպան Չիտեչյանի բնորոշմամբ, իր առաքելության ընթացքում մշտապես փորձել է անել հնարավորը տարբեր ոլորտներում երկու երկրների միջեւ համագործակցությունն ամրապնդելու եւ խորացնելու ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: