AM
8 Հունիս 2009 - 14:19 AMT

«Կազբեկի-Վերին Լարս» հսկիչ անցագրային կետի բացման հետ կապված բանակցությունները դեռ չեն սկսվել

Կազբեկի-Վերին Լարս հսկիչ անցագրային կետի բացման շուրջ ընթացող բանակցությունները ռուսական կողմից դեռ չեն սկսվել: Այդ մասին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեն:

Նրա խոսքերով, չնայած բանակցություններին վրացական կողմի պատրաստակամությանը, ռուսական կողմից ոչ մի արձագանք չի եղել: «Վրացական կողմն առաջարկել է Ռուսստանին բանակցությունները տեղափոխել չեզոք տարածք: Վրաստանի պատվիրակությունն առավելագույնս փորձելու է համաձայնության հասնել այդ հարցում, քանի որ դա բխում է Վրաստանի քաղաքացիների շահերից»,- ընդգծել է Վրաստանի Ագ նախարարը, հաղորդում է Civil.ge-ն: