AM
9 Հունիս 2009 - 12:13 AMT

Շվեդիայի ԱԳՆ ղեկավարը հերթական անգամ խոչընդոտում է Հայոց ցեղասպանության ճանաչումը

Շվեդիայի ԱԳՆ ղեկավար Կարլ Բիլդը հերթական անգամ մերժել է Լիբերալ ժողովրդական կուսակցության գրավոր հարցումը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին: Ինչպես հաղորդում է CNN Turk-ը, Շվեդիայի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ որոշումների ընդունումը, որոնք կարող են փոխել պատմական իրադարձությունների ընթացքը, քաղաքական գործիչների խնդիրը չէ: Բացի դրանից, Կարլ Բիլդն ավելացրել է, որ «ցեղասպանություն» բառի օգտագործումն այս դեպքում կարող է խանգարել խմբերի աշխատանքին, որոնք զբաղվում են պատմական իրադարձությունների ուսումնասիությամբ: