AM
9 Հունիս 2009 - 12:28 AMT

Պյատիգորսկում առաջարկել են ստեղծել Ազգային մշակույթների ծառուղի

Պյատիգորսկում կայացել է «Տեղական ինքնակառավարման մարմինների եւ ազգային-մշակութային միավորումների փոխգործակցությունը» թեմայով քննարկում:

Քաղաքի Հանրային խորհրդի նախագահ Իգոր Կալինսկին ներկայացրեց քաղաքի ««Ազգային մշակույթների զարգացումն ու միջէթնիկական հարաբերությունների ամրապնդումը Պյատիգորսկ քաղաքում» նպատակային ծրագրի նախագիծը:

Փաստաթուղթը ներառում է միջէթնիկական հակասությունների իրադրությունների կանխման եւ ժամանակին լոկալիզացնելու միջոցների եւ միջոցառումների իրականացման համակարգը:

Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, կլոր սեղանի մասնակիցներն առաջարկել են իրականացնել քաղաքում միջէթնիկական հարաբերությունները կայունացնելու մի շարք գաղափարներ: Օրինակ` ստեղծել Միջմշակութային փոխգործակցության կենտրոն, Ազգային մշակույթների ծառուղի, որը կխորհրդանշի ազգությունների միասնականությունը: Պյատիգորսկի վարչակազմի տվյալներով, բոլոր առաջարկությունները կուսումնասիրվեն եւ կլրացնեն մշակման փուլում գտնվող վերոհիշյալ ծրագրի նախագիծը: