Շավնաբադա նստավայրում անցնում է Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլիի ու Լեւան Գաչեչիլաձեի հանդիպումը: Ենթադրվում է, որ Լեւան Գաչեչիլաձեն ժամանել է նախագահի ուղեկցող անձնակազմի հետ, քանի որ լրագրողները նրա ավտոմեքենան չեն տեսել:
Լեւան Գաչեչիլաձեն հայտարարել է նախագահի հետ կայանալիք հանդիպման մասին Թբիլիսիում կայացած հանրահավաքում, որ անցել է ՆԳՆ-ի շենքի մոտ: Նրա խոսքերով, «կենդանի շղթա» ակցիայի ընթացքում նրան զանգահարեցին եւ հաղորդեցին, որ նախագահը պատրաստ է հանդիպել իր հետ, հաղորդում է Civil.ge:





