AM
10 Հունիս 2009 - 09:14 AMT

Ղրիմում տեղի կունենա «Ուկրաինայի հայերը. երեկ, այսօր, վաղը» թեմայով խորհրդաժողով

Ուկրաինայի հայերի միությանն առընթեր հայագիտության կենտրոնը, Ղրիմի հայկական միությունը` Հայ Առաքելական Եկեղեցու ուկրաինական թեմի աջակցությամբ, կանցկացնեն Երկրորդ միջազգային գիտագործնական խորհրդաժողովը «Ուկրինայի հայերը. երեկ, այսօր, վաղը» թեմայով, որը տեղի կունենա 2009 թվականի սեպտեմբերի 5-6-ը Ղրիմում, Սուրբ Խաչ վանքում:

Խորհրդաժողովի ընթացքում կքննարկվեն հայ-ուկրաինական պատմության հետ կապված թեմաներ` սկսած անտիկ շրջանից մինչեւ մեր օրերը, հաղորդում է Analitika.at.ua-ն: