AM
10 Հունիս 2009 - 11:39 AMT

Մահմուդ Ահմադինեժադն երկրորդ անգամ նախագահ ընտրվելու բոլոր շանսերն ունի

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կոշտ քաղաքականությունն Արեւմուտքի հանդեպ կօգնի նրան վերընտրվել նախագահի պաշտոնում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է ասել պարսկագետ Թադեւոս Չարչյանը: «Ահմադինեժադը վայելում է Իրանի բնակչության, հատկապես, երիտասարդության աջակցությունը: Ելնելով դրանից, կարելի է ասել, որ նա կհաղթի նախագահական ընտրություններում»,-ասել է Չարչյանը: Նրա խոսքերով, անկախ ընտրությունների արդյունքից Իրանի ապագա նախագահը հետեւողական կլինի հայ-իրանական հարաբերությունների զարգացման հարցում:

Հունիսի 12-ին Իրանում տեղի կունենան նախագահի ընտրություններ: Առաջատար թեկնածուներն են երկրի գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադն ու Իրանի նախկին վարչապետ Միր-Հոսեյն Մուսավին: