ՆԱՏՕ-ն չի բացառում իր ռազմական ընդարձակումը նույնիսկ Դաշինքի պատասխանատվության գոտուց դուրս էներգակիրների առաքման անվտանգության ուղիների ապահովման համար: Այդ մասին Բաքվում հայտարարել է ՆԱՏՕ-ի պաշտպանության եւ տնտեսական անվտանգության տնօրինության ղեկավար Մայքլ Գաուլը: Նրա խոսքերով, խողովակաշարերը տարածաշրջանի ներքին ենթակաուցվածքն են, բայց մի քանի դեպքերում, բացառության կարգով, ՆԱՏՕ-ի կողմից առաջարկներ ստանալու դեպքում կարող է օգնություն ցույց տալ խողովակաշարերի անվտանգության ապահովման մեջ:
«Տվյալ պահին վերջնական որոշում այս նախագծում չի ընդունվել: Մասնակիցները պետք է որոշեն այդ նախագծի ֆինանսավորման հարցերը: Ադրբեջանի մասնակցությունը Nabucco-ին ներքին հարց է: Երկրները պետք է ընդհանուր համաձայնության գան: ՆԱՏՕ-ն հասկանում է Nabucco նախագծի ողջ կարեւորությունը եւ պաշտպանում Ադրբեջանին: Առանց կասկածների Ադրբեջանը որպես մատակարարող շատ կարեւոր դեր է խաղում»,- նշել է Գաուլը, հաղորդում է «Վրաստան Online»-ը:





