AM
10 Հունիս 2009 - 16:04 AMT

Ռուսաստանը պետք է փոխի իր վերաբերմունքը Կասպիական տարածաշրջանում ԱՄՆ շահերի հանդեպ

Ռուսաստանը պետք է փոխի իր վերաբերմունքը Կասպիական տարածաշրջանում ԱՄՆ շահերի հանդեպ: Այդ մասին հայտնել է Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի փորձագետ Անատոլի Ցիգանոկը: «Հարկավոր է այդ հարցը դիտարկել աշխարհաքաղաքականության տեսակետից: Եթե ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները բացահայտ հայտարարում են, որ ամերիկացիները շահագրգռված են այդ տարածաշրջանով, հարկավոր է հասկանալ, որ նրանց տնտեսական նպատակները փոխկապակցված են ռազմական գործողությունների հետ, որոնք նրանք կազմակերպում ենք, որպեսզի ամրապնդեն իրենց ներկայությունը տարածաշրջանում: Այն փաստը, որ ամերիկացիներն արդեն համաձայնել են օգտագործել Ադրբեջանի ռադարը, բավական ցուցադրական է: ԱՄՆ կարող են չօգտագործել այն Ռուսաստանի դեմ, բայց ուղերձն ակնհայտ է: Ռուսաստանի համար ծայրահեղ անցանկալի է ԱՄՆ ներկայությունը Կովկասում, բավական է հիշել վերջին իրադարձությունները Վրաստանում»,- հայտնել է նա, գրում է Պրավդա.Ռու-ն: