AM
10 Հունիս 2009 - 18:03 AMT

ԱՄՆ դեսպանը Բաքվում. Տարածքային ամբողջականության սկբունքներն ու ինքնորոշման իրավունքը պետք է հավասարակշռության մեջ լինեն

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առնչությամբ ԱՄՆ դիրքորոշումն անփոփոխ է մնում: Հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով` հաշվի առնելով ինչպես տարածքային ամբողջականության, այնպես էլ ինքնորոշման սկզբունքները: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում իր առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Էնն Դերսին : Մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ֆիլիպ Գորդոնի Երեւանում կատարած հայտարարությունը` նա մատնանշել է, որ երկու սկբունքներն էլ պետք է հավասարակշռության մեջ լինեն եւ քննարկվեն հակամարտող կողմերի միջեւ, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: