AM
10 Հունիս 2009 - 18:11 AMT

Սարգսյան-Ալիեւ հաջորդ հանդիպումը հավանաբար տեղի կունենա Ռուսաստանում

Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հերթական հանդիպումը կարող է կայանալ մոտակա ամիսներին, հավանաբար, Ռուսաստանում: Այդ մասին հաղորդել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը: «Հավանաբար, այն կանցնի Պրահայի ձեւաչափով»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է ԱՄՆ, Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահների մասնակցությամբ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպմանը, ապա Մամեդովն ասել է, որ նման տեղեկություն չունի, հաղորդում է «Նովոստի-Ազերբայջանը»: