AM
10 Հունիս 2009 - 19:26 AMT

Վաշինգտոնի Հոլոքոսթի թանգարանում անհայտ անձը կրակ է բացել

Չորեքշաբթի կեսօրից հետո անհայտ անձը հրացանից կրակ է բացել Հոլոքոսթի թանգարանում` ԱՄՆ մայրաքաղաքի կենտրոնում: Նա վիրավորել է պահակներից մեկին, որից հետո մյուս պահապանները վիրավորել են հարձակվողին: Երկուսին էլ տեղափոխել են հիվանդանոց, հաղորդում է Վաշինգտոնի ոստիկանությունը:

Հարձակման պատճառների մասին դեռեւս ոչինչ հայտնի չէ: Վիրավորների մասին տեղեկություններ դեռեւս չկան: Թանգարանի այցելուները տարհանվել են:

Հոլոքոսթի թանգարանը գտնվում է Ազգային էսպլանադայում` Սպիտակ տնից ոչ հեռու: