AM
11 Հունիս 2009 - 15:40 AMT

«Հազարամյակի մարտահրավերներ» ընկերությունը դադարեցնում է Հայաստանի ֆինանսավորումը

Ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ» ընկերությունը դադարեցնում է Հայաստանի ֆինանսավորումը: Այդպիսի որոշում է ընդունվել ընկերության տնօրենների խորհրդի` պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նախագահությամբ կայացած նիստին:

Ընկերության գլխավոր տնօրեն Ռոդնի Բենտի խոսքով, այդպիսի որոշման համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի կառավարությունը, որի գործողությունները չեն համապատասխանում ժողովրդավարական կառավարման զարգացման վերաբերյալ ընկերության սկզբունքներին, հաղորդում է ԱՄՆ պետդեպարտամենը:

«Հազարամյակի մարտահրավերներ» հնգամյա ծրագրի շրջանակներում նախատեսվում էր Հայաստանին $235 միլիոնի չափով գրանտ հատկացնել ոռոգման համակարգի եւ գյուղական ճանապարհների վերականգնման եւ մոդեռնիզացման համար: