AM
12 Հունիս 2009 - 14:58 AMT

Կառավարությունն անհիմն կերպով իջեցնում է գինեգործ-պատգամավորների հարկերը

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Վագրատյանը խորհրդարանում քննարկվող հարկային փաթեթը գնահատել է որպես հերթական հիմարություն եւ նշել, որ օրինագծի մատուցման ձեւը ծիծաղելի է: «Բացի դրանից, պարզ չէ, թե որտեղ է խոշոր եւ փոքր բիզնեսի միջեւ սահմանը: Պաշտոնապես հայտարարված է, որ խոշոր բիզնեսմենները նրանք են, ում եկամուտը տատանվում է 2-4 միլիարդ դրամի միջեւ, բայց միեւնույն ժամանակ գոյություն ունի միջին եւ անգամ առանձին փոքր բիզնես, որը նույնպիսի եկամուտ ունի»,- նշել է նա:

Բագրատյանի խոսքով, գործուղված հարկային տեսուչի աշխատանքը պարզապես անհրաժեշտ է գյուղատնտեսության ոլորտում, հատկապես գինեգործությամբ զբաղվող ընկերություններում: «Այդ ոլորտում կան շատ աղոտ երեւույթներ, մասնավորապես` կապված խաղողի գնման հետ: Անհասկանալի են նաեւ կառավարության մշտապես փոփոխվող որոշումները` կապված գինու արտադրողների հարկերի իջեցման հետ»,- նշել է նա: Ինչպես հայտնել է Բագրատյանը, ՀՀ կառավարության նման քաղաքականությունը կարելի է բացատրել միայն նրանով, որ խորհրդարանի 12 պատգամավորներ, ներառյալ խոսնակը, զբաղվում են գինեգործությամբ: