AM
13 Հունիս 2009 - 15:23 AMT

Մեթյու Բրայզան կարող է դառնալ Ադրբեջանում ԱՄՆ դեսպա՞նը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզային ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնականին երաշխավորում են դառնալ Ադրբեջանում ԱՄն դեսպանը: Այդ մասին գրում է Foreign Policy ամերիկյան ամսագիրը:

Դեսպանի պաշտոնում Բրայզային երաշխավորում է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալ Դենիել Ֆրիդը: Foreign Policy-ի հաղորդմամբ Բրայզան եւ Ֆրիդը զերծ են մնացել մեկնաբանություններից: