AM
15 Հունիս 2009 - 06:14 AMT

Նախագահ Օբաման դեռեւս չի հրապարակել Բաքվում ապագա դեսպանի անունը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեռեւս չի հրապարակել այն դիվանագետի անունը, որ կառաջադրվի Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում: Այդ մասին PanARMENIAN.Net -ի թղթակցին է հայտարարել ԱՄՆ պետքարտուղարի օգնական, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Մեթյու Բրայզան:

Բաքվում ԱՄՆ դեսպան Էնն Դերսին ավարտել է իր դիվանագիտական առաքելությունը: Նախօրեին Foreign Policy ամսագիրը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հաղորդել է, որ Բրայզան հավանաբար կդառնա Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանը: