ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը կասկածում է, թե պաշտոնական Թեհրանի հայտարարություններն այն մասին, թե ընտրություններն Իրանում արդար, ազնիվ ու ազատ են անցել, համապատասխանում են իրականությանը: Ըստ նրա, Իրանում կայացած ընտրությունները բազում հարցեր են թողել: Մասնավորապես, Վաշինգտոնը մտահոգ է Իրանի իշխանությունների վարքագծով ընդդիմության ներկայացուցիչների հանդեպ, որոնք բողոքարկել են ընտրությունները:
Միեւնույն ժամանակ Ջ.Բայդենը նշել է, որ ամերիկյան վարչակազմին ժամանակ է հարկավոր վերլուծելու համար ընտրությունների արդյունքները, հաղորդում է FoxNews-ը:
Ըստ պաշտոնական տվյալների, Մահմուդ Ահմադինեժադը հավաքել է ձայների 62,6 տոկոսը եւ վերընտրվել է արդեն առաջին փուլում: Նրա գլխավոր մրցակիցը` «բարեփոխիչների» ներկայացուցիչ Միր Հոսեյն Մուսավին հավաքել է ձայների 33,8 տոկոսն ու մեղադրել է իշխանություններին քվեարկության արդյունքները կեղծելու մեջ: Ընտրությունների արդյունքների շուրջ ընթացող վեճերը վերածվեցին փողոցային բախումների Թեհրանում, ընդդիմության շուրջ 100 կողմնակիցներ ձերբակալվել են:





