AM
15 Հունիս 2009 - 11:58 AMT

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկխոսության հարցերը

Հունիսի 14-ին ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Մոսկվայում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Երկու երկրների նախարարները քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների խորացմանն առնչվող մի շարք հարցեր: Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը անդրադարձ է կատարվել մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցերի:

Հանդիպումն ընթացել է հայ-ռուսական դաշնակցային գործընեկերության հարաբերությունների համար բնորոշ անմիջական մթնոլորտում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: