AM
18 Հունիս 2009 - 14:33 AMT

Երեւանում է սկսվել է «Հարեւանությունից դեպի գործընկերություն» միջոցառումների շարքը

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) մի շարք հայաստանյան առաջատար հասարակական կազմակերպությունների հետ համատեղ նախաձեռնել է ,Հարեւանությունից դեպի գործընկերությունե խորագրով միջոցառումների շարք, որը նվիրված է Հայաստանի մասնակցությանը Եվրոպական միության «Արեւելյան գործընկերություն» ծրագրին:

ԵՀՀ գրասենյակում ,Հակամարտությունների կարգավորման գործընթացը Հարավային Կովկասում եւ Արեւելյան գործընկերություն ծրագիրըե քննարկմամբ կբացվի նախաձեռնության միջոցառումների շարքը:

Միջոցառման ընթացքում կքննարկվեն «Արեւելյան գործընկերություն» ծրագրի համատեքստում հակամարտությունների կարգավորման, վստահության վերականգնման հնարավորությունները ընդհանուր հարավկովկասյան, հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարթություններում: Քննարկմանը ակնկալվում է ՀՀ կառավարության, Ազգային ժողովի, հայաստանյան քաղաքացիական հասարակության եւ ԶԼՄ ներկայացուցիչների, Եվրոպական Միության երկրների եւ Արեւելյան Գործընկերություն ծրագրում ընդգրկված երկրների դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները:

«Սա ունիկալ նախաձեռնություն է, քանի որ այն միավորում է մի շարք արաջատար հասարակական կազմակերպություններ, ինչպես Բաց հասարակության ինստիտուտը, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, Թրասփարենսի ինթրնեշընլը, Մշակույթի եւ քաղաքակրթության հետազոտման կենտրոնը եւ այլ կազմակերպություներ, թվով տասը, այդպիսով ձգտելով կոալիցիոն միջոցներով Հայաստան Եվրոպա խնդիրների քննարկումը բարձրացնել նոր մակարդակի», – ասում է ԵՀՀ տնօրեն Գեւորգ Տեր-Գաբրիելյանը: