AM
19 Հունիս 2009 - 12:24 AMT

ԱՊՀ Տնտեսական խորհրդի հերթական նիստը կկայանա Քիշնեւում

Հունիսի 19-ին ք.Քիշնեւում (Մոլդովայի Հանրապետություն) մեկնարկում է ԱՊՀ Տնտեսական խորհրդի 42-րդ նիստը, հաղորդում է ԱՊՀ Գործադիր կոմիտեի մամլո ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, օրակարգում 14 հարց է, որնցից կարեւորագույնների թվում նիստին մասնակիցները կդիտարկեն Համագործակցության պետությունների տարածքով անցնող միջազգային տրանսպորտային միջանցքների համաձայնեցված զարգացման մասին Համաձայնագրի նախագիծը: Միանգամայն կարեւոր է նաեւ ԱՊՀ-ում ապրանքի ծագման երկրի որոշման կանոնների մասին Համաձայնագրի նախագծի մասին հարցը:

Ազգային էլեկտրաէներգետիկական համակարգերի միջպետական գծերի շահագործման ոլորտում ԱՊՀ պետությունների համագործակցության մասին Համաձայնագրի նախագիծը նախապատրաստվել է եւ ներմուծվում է ԱՊՀ Էլեկտրաէներգետիկ Խորհրդի կողմից ԱՊՀ Գործադիր կոմիտեի հետ համատեղ: Համաձայնագրի նախագիծը հատկապես արդիական է ԱՊՀ այն պետությունների համար, որոնց էլեկտրահաղորդման միջպետական գծերը գտնվում են Համագործակցության այլ պետությունների տարածքում:

Տնտեսխորհուրդը կդիտարկի 2008թ. նոյեմբերի 14-ին ԱՊՀ կառավարությունների ղեկավարների Խորհրդի Որոշմամբ ընդունված մինչեւ 2020 ժամանակահատվածի համար ԱՊՀ պետությունների իննովացիոն համագործակցության Միջպետական նպատակային ծրագրի նախագծի մշակման Աշխատանքային խմբի ստեղծման մասին հարցը:

Նիստին մանրամասնորեն կդիտարկվի 2003թ. սեպտեմբերին Համագործակցության պետությունների ղեկավարների կողմից հաստատված 2003-2010թթ. տնտեսական ոլորտում ԱՊՀ պետությունների փոխգործակցության արդյունավետության բարձրացմանն ու զարգացմանը ուղղված Կարեւորագույն միջոցառումների ծրագրի կատարման ընթացքը:

Դա հիմնարար ծրագրային փաստաթղթերից մեկն է, որը ներկայումս որոշում է մոտ հեռանկարում տնտեսական համագործակցության հիմնական ուղղությունները:

ԱՊՀ տնտեսխորհուրդը կդիտարկի նաեւ ընթացիկ գործունեության մի շարք հարցեր, կորոշոի հաջորդ նիստի տեղն ու ժամանակը:

Սպասվում է, որ կժամանեն Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Թաջիկստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունները:

Նստաշրջանի աշխատանքին կմասնակցեն ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովը, Ադրբեջանի փոխվարչապետ Յագուբ Էյուբովը, Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, Բելառուսի վարչապետի տեղակալ Վասիլի Սակովիչը, Ուկրաինայի տնտեսության նախարար Բոգդան Դանիլիխինը եւ ուրիշներ:

ԱՊՀ Տնտեսական խորհրդի նիստը տեղի կունենա Մոլդավիայի փոխվարչապետ, տնտեսության եւ առեւտրի նախարար Իգոր Դոդոնի նախագահությամբ: