Իրանի ռազմա-օդային ուժերը զորավարժություններ են սկսել Պարսից ծոցում եւ Օմանի նեղուցում: Զորավարժությունների ընթացքում կմշակվի օպերատիվ աջակցությունը ցամաքային ուժերին, ինչպես նաեւ կստուգվեն օդում վերալիցքավորվելով մինչեւ 3600 կմ հեռավորության թռիչքներ կատարելու ռազմական ինքնաթիռների կարողությունները:
Զորավարժությունների մեկնարկի մասին հայտարարվել էր նախապես եւ, ինչպես հաղորդում է Իրանի պետական լրատվական IRNA գործակալությունը, դրանք կապված չեն Իրանում հունիսի 12-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ցույցերի հետ:





