AM
23 Հունիս 2009 - 07:01 AMT

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Իրանին դադարեցնել բռնությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել Իրանին անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը Միր Հոսեյն Մուսավիի կողմնակիցների ցույցերը ցրելու համար, եւ հարգել մարդու իրավունքները: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ մտահոգված է Թեհրանի փողոցներում բռնության ծավալմամբ, մասնավորապես հակակառավարական ցույցերի ճնշման փաստով:

Ընդդիմության հանրահավաքները Թեհրանում կայանում են ամեն օր հունիսի 12-ից ի վեր, երբ Իրանի նախագահի ընտրություններում հաղթեց գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: