AM
23 Հունիս 2009 - 12:18 AMT

Համաներումը չի արդարացրել «Ժառանգություն» կուսակցության հույսերը

«Ժառանգություն» կուսակցության սպասումները, կապված հայտարարված համաներման ձեւաչափի հետ, չարդարացան: Մենք սպասում էինք, որ համաներումն ավելի համահունչ կլինի քրիստոնեական արժեքների հետ եւ թույլ կտա նոր էջ բացել Հայաստանի քաղաքական կյանքում: Մենք հերթական անգամ մենք սառը քաղաքական հաշվարկի ականատեսը դարձանք, որն ավելի շատ արտաքին ճնշման արդյունք է, քան ներքին գործընթացների հետեւանք»,- մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքերով, համաներումը չի կարող լուծել երկրում տիրող քաղաքական ճգնաժամը, եթե միայն մեղմացնի նրա ազդեցությունը հասարակության վրա: Պատգամավորը նաեւ նշել է, որ իրենք ցավում են, որ համաներումը տարածվում է միայն մարտի 1-ի դեպքերով դատված մարդկանց վրա, քանի որ կարծում են, որ այն պետք է վերաբերվի նրանց, ովքեր դատվել են մինչեւ այդ դեպքերը, օրինակ «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը:

«Համաներում հայտարարելով` իշխանությունները չեն կարող փակված համարել 2008-ի մարտի 1-ի էջը: Այդ էջը Հայաստանի պատմության մեջ փակված կհամարվի այն ժամանակ, երբ բացահայտվեն 2008-ի մարտի 1-2-ի դեպքերի բոլոր հանգամանքները»,- հայտարարել է Արմեն Մարտիրոսյանը: