AM
23 Հունիս 2009 - 17:50 AMT

Մեծ Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ I օրհնել է Իրանի հայերին

Մեծ Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ I հեռախոսազրույց է ունեցել Իրանի հայկական թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Սեպուհ Սարգսյանի հետ: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել են Մեծ Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի մամլո ծառայությունից, հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են ընդհանուր իրավիճակն Իրանում եւ հնարավոր հետեւանքները երկրի հայկական համայնքի համար:

Արքեպիսկոպոս Սեպուհ Սարգսյանը հաղորդել է, որ ո’չ Թեհրանում, ո’չ Իրանի այլ քաղաքներում հայկական համայնքից տուժածներ չկան` ավելացնելով, որ հայերն ուշադրությամբ հետեւում են երկրում կատարվող քաղաքական իրադարձություներին:

Արամ I-ն արքեպիսկոպոս Սեպուհ Սարգսյանի միջոցով իր հայրական օրհնությունն է փոխանցել Իրանի ողջ հայությանը: