Հունիսի 24-ին Մոսկվայում ԱՊՆ անդամ-երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) եւ Եվրասիական տնտեսական միության ինտեգրացիոն կոմիտեի քարտուղարության միջեւ ստորագրվել է Փոխըմբռնման մասին հուշագիր:
Փաստաթղթի տակ ստորագրել են ԵվրԱզԷս գլխավոր քարտուղար Թաիր Մանսուրովը եւ ՀՀՄՀ կառավարման համանախագահ Միխայիլ Շվիդկոն:
ԵվրԱզԷս եւ ՀՀՄՀ միջեւ փոխըմբռնման մասին հուշագիրն իրավական հիմք է դնում այդ միջպետական կառույցների համագործակցության համար նրանց փոխադարձ շահերի ոլորտում` գիտության, կրթության, տեխնոլոգիաների եւ նորարարությունների: Դա հատկապես արդի է ԱՊՀ պետությունների կողմից ընդունված` 2010-ը Համագործակցությունում Գիտության եւ նորարարության տարի հայտարարելու որոշումը հաշվի առնելով:
Փաստաթուղթը ստորագրելու ժամանակ ներկա են եղել ՌԴ նախագահը, ԱՊՀ ՀՀՄՀ Խորհրդի նախագահը, ԱՊՀ Գործադիր կոմիտեի ներկայացուցիչները, Ռուսաստանում ԱՊՀ երկրների դեսպանները:





