AM
25 Հունիս 2009 - 08:14 AMT

Միխեիլ Սահակաշվիլին պարգեւատրվել է Հայաստանի պետական պարգեւով` Պատվո շքանշանով:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Միխեիլ Սաhակաշվիլիին պարգեւատրել է Պատվո շքանշանով, որն օտարերկրյա քաղաքացիներին տրվող Հայաստանի բարձրագույն պետական պարգեւն է, եւ որին Վրաստանի նախագահն արժանացել է ՀՀ նախագահի հունիսի 24-ի հրամանագրով` հայ-վրացական դարավոր բարեկամության ամրապնդման, Հայաստանի եւ Վրաստանի համագործակցության խորացմանն ուղղված գործունեության համար: