AM
25 Հունիս 2009 - 18:15 AMT

Թուրքիան շարունակում է Ղարաբաղի հետ կապել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը

Թուրքիայի հասարակությունը չի համաձայնվի Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, քանի դեռ կարգավորված չէ ղարաբաղյան հակամարտությունը: Այդ մասին Աստանայում կայացած Եվրատլանտյան գործընկերության խորհրդի «Տարածաշրջանային հեռանկարներ. Կովկասում չլուծված հակամարտությունների կարգավորման հեռանկարները» թեմայով համաժողովում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարության Արեւելայն Եվրոպայի, Կովկասի, Ասիայի, Աֆրիկայի ու միջազգային անվտանգության գծով աշխատակազմի փոխտեղակալ Ունալ Չեվիքոզը:

Նա նաեւ կարեւորել է Կայունության եւ համագործակցության կովկասյան պլատֆորմի ստեղծումը եւ նշել է, որ Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, Վրաստանն ու Հայաստանը պետք է պայմանավորվեն այդ պլտաֆորմի հենքի վրա եւ արագացնեն իրենց հարաբերությունների կարգավորումը: