Հուլիսի 2-ին տարածաշրջանային այցով Երեւան է ժամանում Հունաստանի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Դորա Բակոյաննիսը: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մամլո ծառայությունը, Դորա Բակոյաննիսը կժամանի Երեւան անմիջապես Բաքու կատարելիք այցից հետո: «ԵԱՀԿ գործող նախագահը չի մեկնելու Վրաստան, քանի որ ԵԱՀԿ գրասենյակի գործունեությունը Թբիլիսիում դադարեցվել է»,- հայտնել է կազմակերպության երեւանյան գրասենյակի մամլո ծառայությունը:





