Բողոքի ակցիայի շուրջ 150 մասնակիցներ, որոնց մի մասը դիմակներով է, սկսել են քարեր նետել Ստոկհոլմում Իրանի դեսպանատան վրա, ինչպես նաեւ փորձել են դապասներից ներխուժել: Դեռ հայտնի չէ, թե հաջողվել է որեւէ մեկին մտնել շենք: Անկարգությությունների վայր են ժամանել շուրջ երկու տասնյակ ոստիկանական ջոկատներ: Այդ մասին գրում է Associated Press-ը` վկայակոչելով ոստիկանությանը:
Մի քանի օրերի ընթացքում շենքի մոտ ընթացել են խաղաղ ցույցեր: ԱՄՆ-ում եւ Եվրոպայում Իրանի դեսպանատների մոտ սկսել են ցույցեր տեղի ունենալ հունիսի 12-ից հետո, երբ երկրում անցել են նախագահական ընտրություններ: Արտասահմանում բնակվող իրանցիները, ինչպես նաեւ տեղի բնակիչներն այդ կերպ իրենց համերաշխությունն են հայտնում Թեհրանում բողոքող ընդդիմադիրներին:





