AM
27 Հունիս 2009 - 11:34 AMT

Մարի Յովանովիչը խուսափել է պատասխանել Հայոց ցեղասպանության մասին հարցին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը , Glendale Hilton-ում ելույթ ունենալով մամլո ասուլիսի ժամանակ, չի ցանկացել պատասխանել ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձի վերաբերյալ հարցերին: Պատասխանելով լրագրողների հարցերին` Մարի Յովանովիչը նշել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունը Վաշինգտոնի քաղաքականությունն է, հաղորդում է Asbarez.com-ը:

ԱՄՆ-ի հայկական համայնքին ուղղված իր ուղերձում Բարաք Օբաման խուսափել է «ցեղասպանություն» տերմինից եւ 1915 թվականի իրադարձությունները բնութագրել է որպես «Մեծ Եղեռն»: Իր նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում Բարաք Օբաման բազմիցս խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում, ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում: