AM
29 Հունիս 2009 - 06:57 AMT

Թեհրանում ձերբակալվել են բրիտանական դեսպանատան աշխատակիցները

Բրիտանական դեսպանատան 8 իրանցի աշխատակիցներ ձերբակալվել են: Ինչպես հաղորդում է Fars գործակալությունը, «նրանք զգալի դեր կատարեցին նախագահական ընտրություններից հետո ապստամբությունների կազմակերպման հարցում»:

Բրիտանական դեսպանատան աշխատակիցների ձերբակալությունը հաջորդեց այն շաբաթին, երբ Իրանի իշխանությունները մեղադրում էին Բրիտանիային ու մյուս արեւմտյան երկրներին Իրանի ներքին գործերին միջամտելու ու ապստամբություն կազմակերպելու մեջ: Իսլամական հանրապետության հոգեւոր առաջնորդ այաթոլլա Համենեին Բրիտանիան անվանել է «Իրանի ամենանենգ թշնամին»: Անցած շաբաթ Իրանն արտաքսեց երկրից բրիտանական դիվանագիտական առաքելության աշխատակիցներին, ի պատասխան բրիտանացիները արտաքսեցին երկու իրանցի դիվանագետների:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեւիդ Միլիբենդը պահանջել է անհապաղ ազատ արձակել իր ենթականերին իրանական բանտից: