Կորֆու կղզում ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Ստայնբերգի հետ, որին ներկա էին նաեւ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը: Զրույցի ընթացքում արծարծվեցին հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների տարբեր բնագավառներին վերաբերող հարցեր, փոխգործակցության զարգացման եւ ընդլայնման հնարավորությունները: Հանդիպմանը անդրադարձ կատարվեց մի շարք միջազգային եւ տարածաշրջանային հարցերի:
Կանադայի արտաքին գործերի նախարար Լորենս Քաննոնի հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը քննարկեց երկկողմ փոխգործակցության եւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հնարավորությունները: Նախարարներ Նալբանդյանն ու Քաննոնը անդրադարձան միջազգային կազմակերպություններում երկու երկրների համագործակցության հնարավորություններին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:





