AM
30 Հունիս 2009 - 15:43 AMT

Հայաստանը լավությու՞ն է արել Միխայիլ Սահակաշվիլուն

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու այցը կարելի է դիտարկել որպես Երեւանի օգնություն հարեւան հյուսիսային երկրին, մասնավորապես, այդ երկրի նախագահին: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Եվրաինտեգրում» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեկարյանը: «Եթե Վրաստանն այսօր որպես երկիր կանգնած չէ մեկուսացման վտանգի առաջ, ապա նույնը չի կարելի ասել այդ երկրի նախագահի մասին: Թե ինչ կստանա հայկական կողմն այդ օգնության դիմաց, կարելի է տեսնել մեկ ամսից»,- ընդգծել է Կարեն Բեկարյանը:

Ինչ վերաբերում է Մոսկվայի արձագանքին Սահակաշվիլու` Հայաստան կատարած այցի հետ կապված, հայ փորձագետը նշել է, որ, չնայած Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ռազմավարական-գործընկերային հարաբերություններին, երկու կողմերը պետք է հասկանան, որ յուրաքանչյուրն իր շահերն ունի: