AM
30 Հունիս 2009 - 15:49 AMT

Թուրքիան զորավարժություններ կանցկացնի Կովկասի սահմանների մոտ

Թուրքիան մտադիր է զորավարժություններ անցկացնել Կովկասին սահմանակից տարածքներում: Թուրք զինվորականներն ահաբեկիչների եւ տարածաշրջանային մարտահրավերների դեմ պայքարի սցենարներ կմշակեն: Թուրքիայի Գլխավոր շտաբը հայտնել է, որ դրանք ծրագրային զորավարժություններ են եւ կապված չեն հարեւան երկրների զորավարժությունների անցկացման հետ, գրում է թուրքական Hurriyet թերթը:

Հունիսի 29-ին Ռուսաստանի հարավում մեկնարկել են «Կովկաս-2009» մասշտաբային օպերատիվ-ռազմավարական զորավարժությունները: Մասնակցելու են 8,5 հազ. զինծառայողներ, 200 տանկ, 450 զրահամեքենա եւ 250 հրաձգային զենքեր: